
Տեղեկացնում ենք, որ «Փյունիկ Աղջիկներ» թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել է Արմեն Բարեղամյանը։
Նա «Փյունիկ Աղջիկները» գլխավորել է 2022 թվականից։ Բարեղամյանի գլխավորությամբ՝ մեր թիմը 2022/23 թթ․ մրցաշրջանում դարձել է Հայաստանի կանանց Առաջին խմբի առաջնության հաղթող։
Հաջորդ երկու մրցաշրջաններում նրա գլխավորած «Փյունիկ Աղջիկներն» իրեն հավասարը չուներ Հայաստանի կանանց Բարձրագույն խմբի առաջնությունում՝ երկու մրցաշրջան անընդմեջ (2023/24 և 2024/25 թթ․) նվաճելով Հայաստանի չեմպիոնի կոչումը։
Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ՝ մեր աղջիկների թիմը նախորդ տարի մասնակցեց նաև կանանց Չեմպիոնների լիգայի 2024/25 թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի՝ «Ապոլլոն Լեյդիսի» և «Գլենթորանի» դեմ խաղերին:
Հավելենք, որ «Փյունիկ Աղջիկներ» թիմի մարզչական շտաբից հեռացել է նաև գլխավոր մարզչի օգնական Արսեն Բեժանյանն, ով նույնպես մարզչի կարգավիճակում թիմի հետ դարձել էր Հայաստանի կրկնակի չեմպիոն։
«Փյունիկ Աղջիկներ» թիմն իր շնորհակալությունն է հայտնում Արմեն Բարեղամյանին, ինչպես նաև մարզչի օգնական Արսեն Բեժանյանին՝ կատարած արդյունավետ աշխատանքի համար և մաղթում հաջողություններ մարզչական կարիերայում։