0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Եղիշե Մելիքյան․ «Ուրախ եմ ու հպարտ մեր թիմով»

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Փյունիկը» հաղթանակ տարավ «Ալաշկերտի» նկատմամբ։

Հանդիպումից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում մարզիչը կիսվեց խաղի վերաբերյալ իր դիտարկումներով։

«Ուրախ եմ ու հպարտ մեր թիմով։ Մենք իսկապես լավ կոլեկտիվ ունենք։ Միայն ես կարող եմ խորությամբ պատկերացնել՝ որքան դժվար էր այսօր։ Եվրոպայից դուրս մնալը մեծ հարված էր թիմին, սթրեսային շրջան էր, և ես տեսնում էի, որ ամբողջությամբ դեռ չենք վերականգնվել։ Բայց փառք մեր տղաներին։ Չնայած եղանակային պայմաններին, հոգնածությանը ու հոգեբանական դժվարությանը՝ կարողացանք հաղթել։ Մրցակիցն ուներ պատրաստվելու ժամանակ, մենք՝ ոչ։ Իհարկե, խաղը գուցե դանդաղ էր թվում, բայց դա պայմանավորված էր եղանակով։ Այդուհանդերձ, շատ լավ, հետաքրքիր ու մրցակցային խաղ ստացվեց։ Չեմ կարող ասել, որ հաղթեցինք, որովհետև առավելություն ունեինք։ Երկու թիմերն էլ լավ էին, բայց այսօր մեզ մոտ ստացվեց»:

Վերջին նորություններ