Հայաստանի կանանց Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրում «Փյունիկ Աղջիկներն» ընդունեց «Գանձասար-աղջիկներին»։
Մեր թիմն առավելության հասավ 3։0 հաշվով՝ շնորհիվ Անի Կարապետյանի դուբլի և Մարինե Կարապետյանի խփած գոլի։
Մեր աղջիկներն անցկացրած 8 խաղում տարել են նույնքան հաղթանակ և շարունակում են վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։