Բրազիլացի ֆուտբոլիստը մեր թիմին միացել էր 2023 թվականի հուլիսին և նորամուտը «Փյունիկում» նշել է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի՝ էստոնական «Նարվա Տրանսի» դեմ (2:0) խաղում։
Իր առաջին մրցաշրջանում Վագներ Գոնսալվեշը կարողացավ ամրապնդվել մեր թիմի հիմնական կազմում և օգնեց «Փյունիկին» նվաճել Հայաստանի 2023/24 թթ․ մրցաշրջանի չեմպիոնի կոչումը։
2024 թվականի ամռանը, նոր մրցաշրջանի նախապատրաստական հավաքի ընթացքում, Վագները ծանր վնասվածք էր ստացել, ինչի արդյունքում տևական ժամանակով դուրս մնաց շարքից։ Նա խաղադաշտ վերադարձավ միայն այս տարվա փետրվարին։
Ընդհանուր առմամբ, 29-ամյա ֆուտբոլիստը մեր թիմում անցկացրել է 58 խաղ, որոնցում դարձել է 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Շնորհակալություն ենք հայտնում Վագներ Գոնսալվեշին՝ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի և մեր ակումբի գույները պաշտպանելու համար ու մաղթում հաջողություն հետագա կարիերայում։