Փետրվարի 19-ը՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա առթիվ, ամբողջ Հայաստանում նշվում է նաև Գիրք նվիրելու օր։
Այդ առիթով «Փյունիկ» ՖԱ-ն՝ Woods կենտրոնում կազմակերպել էր միջոցառում, որը նվիրված էր օրերս Newmag հրատարակչության կողմից հայերեն թարգմանությամբ լույս տեսած, մեր ակումբի սան և հայկական ֆուտբոլի լեգենդ Հենրիխ Մխիթարյանի «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» գրքին։
Միջոցառմանը ներկա էին «Փյունիկի» մարզադպրոցի պատանի ֆուտբոլիստներ, ակումբի աշխատակիցներ և հատուկ հրավիրված հյուրեր՝ Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, մեր ակումբի սան և նախկին ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը, ինչպես նաև Newmag-ի գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանն, ում կողմից թարգմանվել է սույն գիրքը։
Նախ ներկաների համար հակիրճ ներկայացվեց Հենրիխ Մխիթարյանի անցած ուղին, ցուցադրվեց նրա կարիերայի լավագույն դրվագներն, ապա ընթերցանվեց գրքում տեղ գտած առավել հետաքրքիր մեջբերումները։
Իրենց խոսքով հանդես եկան Վարդան Մինասյանն ու Դավիթ Մանոյանն՝ անդրադառնալով Հենրիխի մանկությանը, որպես ֆուտբոլիստ ձևավորմանն ու բացահայտելով նրա մարդկային էությունը։
Այնուհետև «Փյունիկի» պատանիների համար անցկացվեց Մխիթարյանի կարիերայի մասին վիկտորինա, որի հարցերին ճիշտ պատասխանողները մեր ակումբի կողմից ստացան նվերներ։
Միջոցառման վերջում Վարդան Մինասյանը և Դավիթ Մանոյանը մեր պատանի ֆուտբոլիստներին հանձնեցին Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրական գրքից։