«Փյունիկ Աղջիկներ» թիմի ֆուտբոլիստուհիներ Վերոնիկա Ասատրյանը և Տաթև Խաչատրյանը հրավիրվել են կանանց Հայաստանի ազգային հավաքական։
Մեր թիմը փետրվարի 26-ից 28-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելով կանանց աշխարհի առաջնության որակավորման փուլի C6 խմբի Ղազախստանի դեմ խաղին, որը կկայանա մարտի 4-ին։
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը մրցավայր կմեկնի մարտի 1-ին։
Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստուհիներին և կանանց Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա խաղում։