0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկ-2014-1»-ը կմասնակցի կիպրոսյան մրցաշարի

«Փյունիկ» մարզադպրոցի Մ-11 տարեկանների թիմը (մարզիչ` Արթուր Մանուչարյան) ապրիլի 3-ին մեկնեց Կիպրոսի Այիա Նապա քաղաք՝ մասնակցելու ապրիլի 4-ից 9-ը կայանալիք «Երիտասարդական ֆուտբոլի փառատոն 2026» մրցաշարին։

Փառատոնն այս տարի կընդունի ավելի քան 350 թիմի և 4000 պատանի ֆուտբոլիստների։

Նշենք, որ «Փյունիկի» Մ-11 տարեկանների թիմն ընդգրկված է «Eagles» զամբյուղի A խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցներն են  կիպրական «Ակրիտասը», «Արիս Լիմասոլը», «Գալակտիկոս Ակադեմիան» և «ԹՕԻ Լակատամիասը»։

Մաղթում ենք հաջողություն մեր պատանի ֆուտբոլիստներին։

Վերջին նորություններ