0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Սուսաննա Բադալյանը, Տաթև Խաչատրյանը և Վերոնիկա Ասատրյանը հրավիրվել են կանանց Հայաստանի ազգային հավաքական

«Փյունիկ Աղջիկներ» թիմի ֆուտբոլիստուհիներ Սուսաննա Բադալյանը, Տաթև Խաչատրյանը և Վերոնիկա Ասատրյանը հրավիրվել են կանանց Հայաստանի ազգային հավաքական։

Մեր թիմը ապրիլի 9-ից 14-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելով կանանց աշխարհի առաջնության որակավորման փուլի C6 խմբի Բելառուսի դեմ խաղին, որը կկայանա ապրիլի 14-ին՝ Երևանում։

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստուհիներին և կանանց Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա խաղում։

Վերջին նորություններ