0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Էրիկ Օկանսին հեռանում է «Փյունիկից»

Տեղեկացնում ենք, որ գանացի հարձակվող Էրիկ Օկանսին հեռանում է «Փյունիկից»։

Օկանսին մեր ակումբին միացել էր 2025 թվականի հուլիսին՝ տեղափոխվելով «Արարատ-Արմենիայից»։

Հատկանշական է, որ նա «Փյունիկի» կազմում աչքի էր ընկել իր նորամուտի խաղում՝ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման 2-րդ փուլի պատասխան մրցավեճում գրավելով հունգարական «Դյորի» դարպասը։

Նախորդ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 խաղ, որոնցում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Շնորհակալություն ենք հայտնում Էրիկին՝ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի ու նվիրված խաղի համար և մաղթում հաջողություններ հետագա կարիերայում։

Վերջին նորություններ