0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Դանիել Աղբալյանը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի․ մեր թիմին է միացել 26-ամյա կիսապաշտպան Դանիել Աղբալյանը։

Դանիելը ծնվել է Ռուսաստանի Բելգորոդի շրջանի Ստարիյ Օսկոլ քաղաքում և հենց այնտեղ էլ կատարել է ֆուտբոլային առաջին քայլերը։ 2018 թվականին նա խաղացել է Նովայա Ուսման քաղաքի «Օլիմպիկ» թիմում։

2019 թվականի ամռանը Դանիել Աղբալյանը տեղափոխվել է «Փյունիկ», սակայն մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Անի» թիմում, իսկ 2020 թվականի հունվարից ելույթները շարունակել է «Փյունիկ-2»-ում։ Նույն տարվա հունիսին Դանիելն իր նորամուտն է նշել «Փյունիկի» գլխավոր թիմում՝ Հայաստանի Պրեմիեր լիգայում մասնակցելով 4 խաղի։

2021 թվականի հուլիսին Աղբալյանը տեղափոխվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ ԲԿՄԱ, որտեղ անցկացրել է նախորդ 4 մրցաշրջանները։ Ընդհանուր առմամբ, նա բանակայինների կազմում մասնակցել է 129 հանդիպման, որոնցում դարձել է 12 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

Դանիել Աղբալյանը նախորդ ամիս առաջին անգամ հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական և հունիսի 9-ին կայացած Չեռնոգորիայի հավաքականի հետ ընկերական խաղում իր նորամուտը նշեց մեր ընտրանու կազմում։

«Փյունիկ» ՖԱ-ն բարի վերադարձ և հաջող մրցելույթներ է մաղթում Դանիել Աղբալյանին։

Վերջին նորություններ