0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Նիկոլաոս Կայնուրգիոսը՝ «Փյունիկի» նոր ֆուտբոլիստ

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի․ մեր թիմին է միացել հույն եզրային պաշտպան Նիկոլաոս Կայնուրգիոսը։

26-ամյա ֆուտբոլիստը նախկինում խաղացել է հունական «ԱՕՏ Ալիմոսի» և «ՊԱՍ Յանինայի» երիտասարդական թիմերում, ինչպես նաև «Աիտիտոս Սպատայում» և «ԱԷ Սպարտայում»։

2019 թվականի հունիսին Կայնուրգիոսը տեղափոխվել է Բելգիայի Պրո լիգայում (ուժեղագույնների խումբ) հանդես եկող «Զյուլտե-Վարեգեմ», որտեղ երկու մրցաշրջանների ընթացքում անցկացրել է 18 խաղ և դարձել 2 գոլի հեղինակ։

2021 թվականի հոկտեմբերին հույն ֆուտբոլիստը ելույթները շարունակել է Ռումինիայի ամենատիտղոսակիր թիմերից մեկում՝ Բուխարեստի «Դինամոյում», որի կազմում մասնակցել է 7 հանդիպման։

Նիկոլաոս Կայնուրգիոսի նախորդ թիմը՝ հունական «Կալիթեան» էր, որտեղ խաղացել է 2022 թվականի սեպտեմբերից։ 2023/24 թթ․ մրցաշրջանում նա «Կալիթեայի» հետ դարձել է Հունաստանի Սուպերլիգա 2-ի հաղթող։ Նախորդ մրցաշրջանում Կայնուրգիոսը «Կալիթեայի» կազմում Հունաստանի Սուպերլիգայում անցկացրել է 20 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ։

2019 թվականին Նիկոլաոս Կայնուրգիոսը հրավիրվել է Հունաստանի Մ-21 տարեկանների հավաքական։

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Նիկոլաոս Կայնուրգիոսին։

Վերջին նորություններ