Հայաստանի կանանց Բարձրագույն խմբի 14-րդ տուրի շրջանակում «Փյունիկ Աղջիկներն» ընդունեց «Ուրարտու-աղջիկներին»։ Այս խաղը հատկանշական էր նրանով, որ հաղթանակի դեպքում մեր թիմը 3-րդ տարին անընդմեջ վաղաժամ կհռչակվեր Հայաստանի չեմպիոն։
Առաջին կեսում Անի Կարապետյանը բացեց խաղի հաշիվը, սակայն ընդմիջումից հետո «Ուրարտու-աղջիկները» Միլենա Սայադյանի գոլի շնորհիվ հաջողվեց հաշիվը դարձնել 1։1։
Այդուհանդերձ, 62-րդ րոպեին առաջնության գլխավոր ռմբարկու Վերոնիկա Ասատրյանը խփեց հաղթական գոլը, որը չեմպիոնական դարձավ։ Ավելորդ չէ նշել, որ 71-րդ րոպեից մեր թիմը խաղաց 10 հոգով․ երկրորդ դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվել էր Ռոզալինա Երիցյանը։
Հավելենք, որ Մանուկ Սարգսյանի գլխավորած թիմն ընթացիկ առաջնությունում մինչ այժմ անցկացրած 13 խաղում տարել է նույնքան հաղթանակ ու մեր աղջիկների հերթական չեմպիոնությունն ավելի քան օրինաչափ էր։