0 product in cart

    Please login to your account to purchase products

«Փյունիկ» - «Ուրարտու» | Հավատարմագրում

Օգոստոսի 23-ին, ժամը 19:30-ին, «Փյունիկը» VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի «Ուրարտուին»։ Խաղը լուսաբանել ցանկացող լրագրողները կարող են իրենց հայտերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն, ազգանուն, ԶԼՄ-ի անվանում և աշխատանքի բնույթ։ 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 21-ն է։ Հավատարմագրերը կարող եք ստանալ օգոստոսի 21-ին, Ծիծեռնակաբերդի խճուղի 4/7 հասցեից՝ նախապես զանգահարելով +37494661143 հեռախոսահամարին։

Հետխաղային ասուլիսը կանցկացվի հեռավար կարգով։ Խաղին հավատարմագրված լրագրողները կարող են իրենց հարցերն ուղարկել վերը նշված էլեկտրոնային հասցեին։

Հավատարմագրում ստացող լրագրողներին խնդրում ենք խաղին ներկայանալ դիմակներով և տրիբունայում պահպանել սոցիալական հեռավորությունը: 

Latest News